«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Հայկական երաժշտությունը մաքուր հույզերի անվերջ օվկիանոս է»

«Հայկական երաժշտությունը մաքուր հույզերի անվերջ օվկիանոս է»
21.04.2023 | 10:55

Չապլինը մեծ արտիստ լինելուց բացի նաև հումանիստ էր:

Նրա հայտնի «Փոքրիկը» ֆիլմը 1920 թվականների շրջագայությունների ժամանակ հավաքել էր 1 միլիոն դոլլար (այսօր՝ 15 միլիոն) և ամբողջությամբ նվիրաբերել Եղեռնից մազապուրծ եղած մանուկներին...
Անձամբ այցելել է որբանոցներն ու օժանդակել դրանց կառուցմանը:
Ասում են` «Մանուկը» ֆիլմի Ջեքքիի կերպարը կերտվել է հայ որբուկների նմանությամբ...
1965 թ. աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանը հրավիրվել էր Շվեյցարիա այցի՝ որպես միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի թիմի անդամ: Այդ ժամանակ Չարլին 76 տարեկան էր, մեկուսացած կյանքով ապրում էր Ժնևից դուրս գտնվող իր վիլլայում և հազվադեպ էր հյուրեր ընդունում: Զարմանալիորեն, Արամ Խաչատուրյանը Չապլինից հրավեր ստացավ ՝ խնդրելով կոմպոզիտորին հյուրընկալվել իր վիլլայում:
Մի քանի ժամ տևած զրույցից հետո Խաչատուրյանը հարցրեց, թե ո՛րն է նրա տխուր դեմքի գաղտնիքը: Լուռ ժպիտով Չապլինը Խաչատուրյանին տարավ իր առանձնասենյակ, որտեղ բացեց մի պահարան ՝ մի երիտասարդ ջութակահարի ձայնագրություններով լի, որոնց հեղինակը Կոմիտաս վարդապետն էր: Չապլինն ասաց, որ դա իր ամենասիրելիներից է, և լսում է այն, երբ ներքին խաղաղության կարիք ունի: Ձայնագրություններից մեկը նվիրելով Խաչատուրյանին ՝ նա ավելացրեց.
«Կյանքում մենք շատ ենք մտածում, շատ քիչ՝ զգում: Իսկ հայկական երաժշտությունը պարզապես մաքուր հույզերի անվերջ օվկիանոս է ...»:

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2119

Մեկնաբանություններ